«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում վերսկսվել են ամեն հինգշաբթի անցկացվող գիտական լսումները։ Նախորդ շաբաթ կայացած գիտական լսմանը տարեսկզբի առաջին զեկուցողներն են գաստրոէնտերոլոգ Աստղիկ Աբրահամյանը և էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանը, նրանք համատեղ ներկայացրել են կլինիկական դեպք։
46-ամյա կինը դիմել էր Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք՝ ընդհանուր թուլություն, մաշկի և սկլերաների դեղնություն, սրտխառնոց, փսխում, մեզի գույնի մգացում, կղանքի գույնի բացացում գանգատներով, նրա մոտ ախտորոշվել էր դեղորայք-ինդուկցված լյարդի վնասում։
Գաստրոէնտերոլոգի և էնդոկրինոլոգի համատեղ ջանքերով բուժումից 3 ամիս անց դիտվել է լաբորատոր ցուցանիշների կարգավորում, բուժառուն նախապատրաստվում է վիրահատության՝ Գրեյվսի հիվանդության կապակցությամբ։ Այս դեպքի հիմքով Աստղիկ Աբրահամյանը ներկայացրեց զեկույց «Մեթիմազոլ ինդուկցված լյարդի վնասում Գրեյվսի հիվանդությամբ բուժառուի մոտ» թեմայով, անդրադարձավ լյարդի վնասմանը, դրա առաջացման պատճառներին և զարգացման մեխանիզմներին, ինչպես նաև շեշտեց բուժառուի մուլտիդիսցիպլինար վարման կարևորության մասին։ Իսկ Սոնա Մաղաքյանը անդրադարձավ Գրեյվսի հիվանդության բուժման հիմնական տարբերակներին՝ ներկայացնելով, թե բուժման ինչ այլընտրանքային տարբերակ է ընտրվել պացիենտի համար
.png)